Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Կասպից ծովում

98

Ադրբեջանի ռազմածովային ուժերը հոկտեմբերի 11-13-ը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում: Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 11-ից Կասպից ծովի ադրբեջանական հատվածում կանցկացվեն ռազմածովային ուժերի թիմային զորավարժություններ: Զորավարժությունները կանցկացվեն մարտական նավերի և ռազմածովային հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ»,- հայտնում է գերատեսչությունը:

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների ժամանակ կիրականացվեն խնդիրներ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանության ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում անցկացվեց թուրքա–ադրբեջանական` «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունների հերթական փուլը։