Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի բնակավայրերը

471

Թուրքական զորքերը գնդակոծել են Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Թել Թամր շրջանի բնակավայրերը: Այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը:

Համաձայն աղբյուրի՝ հրետանային հարվածների տակ են հայտնվել Ադ-Դարդարա, Թել-Ջումա, Համրա և Թել-Շնան բնակավայրերը։ Ավերվել են երեք բնակելի տներ, և զգալի վնասներ են հասցվել ենթակառուցվածքային օբյեկտներին:

«Ականատեսները հավելել են, որ տեղի բնակիչները վախի և խուճապի մեջ են, ինչը պայմանավորված է գյուղերի գրեթե ամենօրյա գնդակոծություններով»,- ասված է հաղորդագրության մեջ: