Նոր երթուղիները կփոխարինեն Ադրբեջանին. Իրանցի պաշտոնյա

168

Իրանը մտադիր է նոր երթուղիներ կառուցել, որոնք կշրջանցեն Ադրբեջանը: Այս մասին հայտարարել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքով իրանական ապրանքների փոխադրումը մշտապես խնդիրներով է ուղեկցվել, որոնք ձմռան ամիսներին ավելի են շատացել:

«Մենք ուսումնասիրել ենք Ադրբեջանին փոխարինող տարբերակները և երկու միջանցքի շուրջ ենք կանգ առել: Երթուղիներից մեկը սկսվում է Հայաստանի տարածքից և Վրաստանով հասնում Ռուսաստան:  Այն պատրաստ կլինի մեկ ամսից»,- ընդգծել է Փեյմանփաքը:

Ըստ նրա՝ մյուս երթուղին անցնում է Կասպից ծովով:

Նշենք, որ վերջին օրերին Երևան էր ժամանել իրանական պատվիրակությունը՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանում Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք՝ «Տաթև» տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին։