Մոսկվայում Գարեգին 2–րդը կհանդիպի Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին

174

Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդներ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունենալու ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ ՌԴ մայրաքաղաքում հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

Համաձայն աղբյուրի՝ Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը: