Իրաքի վարչապետը հայտարարել է ԻՊ-ի ղեկավարի տեղակալին կալանավորելու մասին

74

Իրաքի հետախուզության ուժերը ձերբակալել են Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության նախկին ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադիի տեղակալ Սամի Ջասիմին, ով կազմակերպության ֆինանսական պատասխանատուն էր:

«Մինչ Իրաքի անվտանգության ուժերը ապահովում էին Իրաքի ընտրությունների անվտանգ անցկացումը, հետախուզության ծառայությունները իրականացնում էին Սամի Ջասիմին կալանավորելու գործողությունը»,-Twitter-ում գրել է Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազիմին՝ առանց մանրամասներ հաղորդելու:

Նշենք, որ Աբու Բաքր Ալ-Բաղդադին սպանվել է ամերիկյան հատուկ ուժերի կողմից Սիրիայում 2019 թվականին: