Այդ երթուղին մեզ համար Հյուսիս-Հարավ միջանցք է համարվում. Իրանցի պաշտոնյա

116

Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու 4-րդ տրանշի կառուցմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին ISNA-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այդ երթուղին Նորդուզից միանալու է Իրանի Հյուսիս-Հարավ միջանցքին, և այդ առումով այն մեծ նշանակություն ունի: Այդ երթուղին Նորդուզից հասնում է Երևան, այնտեղից էլ Վրաստան:

«Այս երթուղին մեզ համար Հյուսիս-Հարավ միջանցք է համարվում, որը մեզ Հայաստանի տարածքով կհասցնի Վրաստան, Ռուսաստան և Եվրոպա: Այդ իսկ պատճառով այն մեծ կարևորություն ունի երկու երկրների համար, և մեր նպատակը այդ միջանցքի խնդրի վերացումն ու այն բաց պահելն է»,- ասել է Խադեմին: