Իսրայելի վարչապետը հաջորդ շաբաթ հանդիպելու է Պուտինի հետ

72

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը հաջորդ շաբաթ մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հաղորդում է իսրայելական The Times of Israel լրատվական կայքը՝ հղում կատաելով Իսրայելի վարչապետի գրասենյակին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Բեննեթը հոկտեմբերի 22-ին մեկնելու է Սոչի, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու կողմերը քննարկելու են դիվանագիտական, անվտանգային և տնտեսական մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսին է Իրանի միջուկային ծրագիրը:

Պաշտոնը ստանձնելուց հետո սա լինելու է Իսրայելի վարչապետի առաջին հանդիպումը ՌԴ նախագահի հետ:

Նշենք, որ երկու ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել հոկտեմբերի 7-ին, երբ Բեննեթը շնորհավորել էր Պուտինի տարեդարձը: