Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել

61

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ընտրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ: Տեղեկությունը Armeniasputnik-ի փոխանցմամբ՝ հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` այսօր մշտական խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Մշտական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են ՀԱՊԿ գործունեությանը և կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագծի նախապատրաստմանը:

Հիշեցնենք, որ 2021-2022թթ. ՀԱՊԿ-ի նախագահությունը Տաջիկստանից ռոտացիոն կարգով փոխանցվել է Հայաստանին։