Հայաստանը Իրանին շատ է աջակցել, Երևանի հետ ռազմական համաձայնագիրն անհրաժեշտություն է. իրանցի նախկին պատգամավոր

133

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Աբոլֆազլ Հոսեյն Բիգին խոսել է Հայաստանի հետ անվտանգային և ռազմական համաձայնագրի կնքման անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտնել է Mehr-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Հայաստանը Իրանին շատ է աջակցել Իսլամական հեղափոխությունից հետո, իսկ նման համաձայնագրի կնքումը կարող է մեծ օգուտ տալ Հայաստանին:

Նախկին պատգամավորը հարցազրույցում անդրադարձել է նաև Իրանի հյուսիս-արևմուտքում տիրող իրադրությանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի հետ սահմանի և «սիոնիստական ռեժիմի» հետ այդ երկրի համագործակցության առնչությամբ մտահոգությունները պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվեն:

«Ալիևը պետք է իմանա, եթե այդ ճանապարհները չբացվեն, ապագայում շատ խնդիրներ են ունենալու: Իրանն Ադրբեջանին շատ է աջակցել, նրանք չպետք է Իսրայելի ու ԱՄՆ-ի դավերին կուլ գնան»,- ասել է Հոսեյն Բիգին: