Թուրքերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինում պայթյուն է տեղի ունեցել

45

Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին  քաղաքում տեղի է ունեցել մեքենայի պայթյուն, որի հետևանքով սպանվել է 6 մարդ: Վիրավորվել են ևս 12 խաղաղ բնակիչներ, այդ թվում  2 երեխաներ: Այս մասին տեղեկացրել է  Մարդու իրավունքների Սիրիայի  դիտարանը:

Աֆրինում, ինչպես նաև թուրքական զինված ուժերի կողմից վերահսկվող այլ քաղաքաներում, ժամանակ առ ժամանակ նույնպես իրականացվում են նման պայթյուններ:

Կողմերից ոչ մեկը պայթյունի համար պատասխանատվություն չի ստանձնել: Սակայն Անկարան մեղադրում է քուրդ զինյալներին, որոնց համարում է ահաբեկիչներ:

Ավելի վաղ Սիրիայի Ազազ շրջանում հրթիռակոծության հետևանքով սպանվել էին երկու թուրք ոստիկաններ, որի հետևանքով Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը վճռական է Սիրիայի հյուսիսում «գոյություն ունեցող սպառնալիքները արմատախիլ անելու գործում»:

Նշենք, որ Աֆրինի շրջանը մեծապես բնակեցված էր քրդերով և երրորդ ամենամեծ քրդական կանտոնն էր մինչև որ թուրքական ուժերը 2018 թվականի մարտին իրենց վերահսկողության տակ վերցրին Աֆրինը: