Սյունիքն Իրանի կարմիր գիծն է. իրանցի փորձագետ

82

Իրանը տեղեկություններ է ունեցել, որ Բաքուն և Անկարան նպատակադրվել են հարձակվել Սյունիքի վրա: Այս մասին Twitter-ում գրել է «Շարղ» օրաթերթի սյունակագիր, իրանցի փորձագետ Սալար Սեյֆեդդինին:

Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ Իրանը մոբիլիզացրել է իր ուժերն ու տեղակայել սահմանին, ինչով պայմանավորված՝ Թուրքիայի ու Ադրբեջանի պլանները խափանվել են։

Ըստ փորձագետի՝ բոլորը հասկացել են, որ Սյունիքն Իրանի կարմիր գիծն է։