Թուրքիան հայտարարել է, որ իրանական լրտեսական ցանց է բացահայտել

92

Թուրքիայի արևելքում գտնվող Վան գավառում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Anadolu»–ին։

Գործակալությունն իր հերթին հղում է անում անվտանգության ծառայության իր աղբյուրներին, ըստ որոնց` Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում 8 մարդ է ձերբակալվել, որոնց թվում Իրանի հատուկ ծառայությունների 2 գործակալներ կան։

Ըստ հաղորդագրության` խմբի անդամները ձերբակալվել են Թուրքիայում գտնվող իրանցի նախկին զինվորականին ապօրինի ճանապարհով հայրենիք տեղափոխելու փորձի ժամանակ։