Իրանի զորավարժությունների ընթացքում առաջին անգամ կիրառվել է արհեստական բանականություն

78

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ «Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» զորավարժությունների ընթացքում, հրամանատարական կենտրոններում և վարժանքների կառավարման համար, կիրառվել են խելացի համակարգեր: Այս մասին գրում է ParsToday-ը։

Աղբյուրի հաղոդրմամբ՝ բրիգադի գեներալ  Ռեզա Շաաբանը հայտարարել է, որ զորավարժության ամենակարևոր կետերից է արհեստական ​​բանականության վրա հիմնված խելացի կառավարման համակարգի կիրառումը, ինչը այս վարժանքների ընթացքում տեղի է ունենում առաջին անգամ:

«Խելացի կառավարման համակարգը արդյունավետ է գործում լայնածավալ սպառնալիքներին հակազդելու ժամանակ և կայացնելով որոշումներ, ՀՕՊ ուժերին օգնում է պատշաճ և ժամանակին արձագանքել սպառնալիքներին»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ զորավարժոթյուններում չի կիրառվել դրսից բերված որևէ համակարգ, այլ միայն  տեղական արտադրության համակարգերից, որոնք կառուցված են ժամանակակից տեխնոլոգիայով։

«Մենք իսլամական Իրանի պատվավոր ազգին  կարող ենք խոստանալ` ջախջախիչ պատասխան տալ երկրի սահմանների դեմ իրականացված ցանկացած ոտնձգության»,-ասել է գեներալը։

Հիշեցնենք, որ «Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» ՀՕՊ զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 12-ին՝ Իրանի կենտրոնական անապատում,  տեղակայն հրթիռների, ռադարների, հետախուզության, էլեկտրոնային պատերազմի, կապի համակարգերի և տեսողական վերահսկողության համակարգերի կիրառմամբ: