Ադրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներին

558

Ադրբեջանը Իրան է վերադարձրել բեռնատարների երկու վարորդների, որոնք ձերբակալվել էին Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին (ՄՊԿ)։

«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից և բարի կամք ցուցաբերելով, համապատասխան պայմանագրի համաձայն, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին վերադարձրեց այս երկրի երկու քաղաքացիներին», — ասվել է ՄՊԿ հաղորդագրության մեջ։

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է երկու իրանցի վարորդների ազատ արձակումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել էին երկու իրանցի վարորդի, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։