Իրանում ձերբակալել են ուկրաինական ինքնաթիռի խոցման պահը տեսանկարահանած անձին

704

Իրանում ձերբակալել են ուկրաինական ինքնաթիռին խոցման պահը տեսանկարահանած անձին: Այս մասին հաղորդում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ այդ անձին ձերբակալել են` «միջադեպի առնչության գործոններն ու պատճառները պարզելու համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հունվարի 8-ին Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով և ոչ միտումնավոր։