Թեհրանը ուկրաինական ինքնաթիռի խոցման գործում կուսումնասիրի նաև ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հարցը

802

Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ալի Աբդոլահին հայտարարել է, որ ուկրաիանական ինքնաթիռի խոցման գործում ուսումնասիրվում է նաև Միացյալ նահանգների կողմից իրանական ռադարները խլացնելու, էլեկտրոնային համակարգերի աշխատանքը խափանելու գործողությունների հավանականությունը:

Աբդոլահին ընդգծել է, որ դժվար է պնդել, որ Նահանգները միջամտություն են ունեցել, սակայն հարցն ուսումնասիրելու համար հատուկ խումբ է ձևավորվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հունվարի 8-ին Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով և ոչ միտումնավոր։