Պուտին. «Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ առաջ է այլ երկրներից` նոր միջուկային զենքի ստեղծման առումով»

1604

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանն առաջ է աշխարհի բոլոր երկրներից` նոր միջուկային զենքի ստեղծման առումով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում:

«Ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ մեր քայլերն արվել են ճիշտ ժամանակին և բավարար ծավալով: Առաջին անգամ, ուզում եմ ընդգծել` միջուկային հրթիռային զենքի ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ` ներառյալ և՛ խորհրդային ժամանակաշրջանը, և՛ նոր ժամանակները, մենք չենք փորձում որևէ մեկին հասնել, այլ հակառակը` աշխարհի մյուս առաջատար պետությունները դեռ պետք է ստեղծեն զենք, որը Ռուսաստանն արդեն ունի»,- նշել է նախագահը:

Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի անդամների առջև ելույթի ժամանակ հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա: