Մրցաշարի ժամանակ մազերը երևալու պատճառով իրանցի կին մրցավարը չի կարողանում վերադառնալ Իրան

806

Կանանց շախմատի աշխարհի առաջնության կին մրցավարներից իրանցի Շոհրեհ Բայաթը չի կարողանում ետ վերադառնալ Իրան։ Պատճառն այն է, որ մրցաշարի ընթացքում արված լուսանկարներում գլխաշորի տակից երևացել են Շոհրեհ Բայաթի վարսերը։ Այժմ իրանցի մրցավարը խուսափում է Իրան վերադառնալուց, որովհետև ձերբակալվելու հավանականությունը մեծ է։

Իրանի Շախմատի ֆեդերացիան պահանջել է Բայաթից ներողություն խնդրել, սակայն իրանցի կին մրցավարը ոչ միայն հրաժարվել է ներողություն խնդրել, այլ նաև Վլադիվոստոկում, որտեղ անցկացվում է մրցաշարի երկրոդ փուլը, ամբողջովին հանել է գլխաշորը՝ նշելով, որ այլևս ոչինչ չունի կորցնելու։

«Սա շատ դժվար որոշում է։ Շատ եմ տխրում։ Որովհետև ընտանիքիս կարոտելու եմ։ Եթե առիթ լինի իհարկե կուզեմ վերադառնալ իմ երկիր։ Բայց հիմ չգիտեմ, թե ինչ կարող է պատահել»,- ասել է Շոհրեհ Բայաթը։

Շախմատի միջազգային ֆեդերացիան այս հարցի վերաբերյալ դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել։

32-ամյա Շոհրեհ Բայաթը աշխարհում սակավաթիվ շախմատի կին գլխավոր մրցավարներից է, իսկ Ասիայում՝ միակը։