Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար, գրում է կատարական Gulf Times-ը:
ՀՀ նախագահի աշխատակազմը մանրամասնել է, որ այցի շրջանակում նախատեսվում է նախագահ Սարգսյանի հանդիպումը Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:
Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային իրադարձությունների համապատկերում:
Դոհայի միջազգային օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել են Կատարի պետնախարար Համադ բեն Աբդուլազիզ Ալ Քուվարին, պաշտոնատար այլ անձինք: