Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Սիրիայում օտարերկրյա զինված ուժերի անօրինական ներկայությունը նվազեցնում է ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և այլ պետությունների ռազմական ներկայությունը Սիրիայում օգնում է ահաբեկչական կազմակերպություններին տեղակայվել այդ երկրում և ընդլայնել իրենց ազդեցությունը:
Գերասիմովն ընդգծել է, որ ՌԴ ռազմաօդային ուժերը Սիրիայի վարչակարգի ուժերի հետ շարունակում են պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ՝ միևնույն ժամանակ աջակցություն տրամադրելով ինչպես փախստականների վերադարձի ապահովման, այնպես էլ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանն անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման համար:
«Իդլիբի ապառազմականացված գոտում թուրքական կողմի հետ տարվում են աշխատանքներ գոյություն ունեցող համաձայնության կատարման համար»,- նշել է Գերասիմովը: