Արթուր Ալեքսանյանը ոսկի է նվաճել՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին

1834

Ֆրանիսական Նիցայում ընթացող Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշ Օրխան Նուրիևին և ոսկե մեդալ նվաճել:

Եզրափակիչում Ադրբեջանի ներկայացուցչին Ալեքսանյանը հաղթել է 3:1 հաշվով:

Սա նրա առաջին ելույթն էր 2019-ին Նուր-Սուլթանում վարկանիշային աշխարհի առաջնությունում վնասվածքից հետո:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Կարապետ Չալյանը, նվաճել է արծաթե մեդալ:

Արթուր Ալեքսանյանն այս մրցաշարում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակչում 8:0 հաշվով առավելության էր հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում Արթուրը 2:1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ: