Իրանը երբեք միջուկային նոր պայմանագիր չի քննարկի․ Իրանի արտգործնախարար

800

Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ քննարկել նոր միջուկային պայմանագրի հարցը։ Թեմային անդրադարձել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով հունվարի 18-ին Մումբայում կայացած Հնդկաստանի արդյունաբերական ասոցիացիայի նիստի ժամանակ։

«Մենք երբեք նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ չենք վարի», — հայտարարել է Զարիֆը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հնդկաստանը կարող  է հանդես գալ միջնորդի դերում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման նպատակով, Զարիֆը պատասխանել է․ «Հնդկաստանը կունենա իր դերակատարությունը, եթե ԱՄՆ-ը վերադառնա գործողությունների համատեղ համապափակ ծրագրին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չէր բացառել, որ Իրանի հետ կարող է կնքվել նոր միջուկային պայմանագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պայմաններով։