Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին այսօր հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին 2022 թվականի սկզբին Ռուսաստան կմեկնի։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Այս պահին նախագահի քաղաքական հարցերով տեղակալը այցի պլան է կազմում», – ասել է Բահադորին:
Նա նշել է, որ Ռայիսիի այցի ընթացքում նախատեսում է երկկողմ և առևտրատնտեսական համագործակցության հարցեր քննարկել։