Լիբանանի արտաքին գործերի և գաղթականների հարցերով նախարարությունը դեկտեմբերի 29-ին խստորեն դատապարտել է Լաթաքիայի առևտրային նավահանգստի նկատմամբ Իսրայելի իրականացրած «ագրեսիան»:
Նախարարության տարածած հայտարարությում նշվում է, որ Լիբանանն իր զորակցություն է հայտնում Սիրիային և նրա եղբայրական ժողովրդին:
Նշենք, որ դեկտեմբերի 28-ին Իսրայելի օդուժը երկրորդ անգամ ավիահարվածներ էր հասցրել Սիրիային՝ թիրախավորելով Լաթաքիայի առևտրային նավահանգիստը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6–ին Իսրայելը հրթիռակոծել էր Լաթաքիայի նավահանգիստը։ Երկու դեպքերում էլ պատճառվել էր միայն նյութական վնաս: