ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց: Բյուրոն նման հայտարարությամբ հանդես է եկել Twitter-ի էջում։
«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում»,- ասված է գրառման մեջ:
Միաժամանակ, բյուրոն ողջունում է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 5 հայ զինծառայողի վերադարձը Հայաստան։