Դեկտեմբերի 29-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը ստորագրել է խորհրդարանական ընտրությունները 2022 թվականի մայիսի 15-ին անցկացնելու որոշումը:
Նախորդ օրը՝ դեկտեմբերի 28-ին վարչապետ Նաջիբ Միկաթին էր հայտարարել, որ արդեն ստորագրել է խորհրդարանական ընտրությունները մայիսին անցկացնելու որոշումը։
225 հազար լիբանանցի գաղթականները, ովքեր չեն բնակվում Լիբանանի տարածքում, սակայն գրանցվել են ընտրություններին մասնակցելու համար, քվեարկելու են մայիսի 6-ին և 8-ին:
Նշենք, որ Լիբանանի խորհրդարանը հոկտեմբերի 19-ին որոշում էր ընդունել 2022թվականի մարտի 27-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Սակայն նախագահ Միշել Աունը նշել էր, որ ընտրությունների վաղ անցկացման օրը չի հաստատելու։
Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, խորհրդարանում ավելացվելու է ևս վեց տեղ լիբանանյան սփյուռքը ներկայացնողների համար։