Զարիֆը նշել Է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից Իրանի դուրս գալու պայմանը

827

Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ), եթե Եվրոպան Իրանի կողմից միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Եթե եվրոպացիները իրանական գործն ուղարկեն Անվտանգության խորհուրդ, մենք դուրս կգանք ՄԶՉՊ-ից»,-նախարարի խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ «եվրոպացիների հայտարարությունները ոչ մի կերպ չի կարելի օրինական համարել»:

«Եթե Եվրոպան կատարի իր պարտավորությունները, ապա մենք կվերադառնանք մեր հանձնառությունների իրականացմանը: Իսկ եթե նրանք շարունակեն քաղաքական խաղերը, որոնք օրինական հիմքեր չունեն, ապա մենք շատ տարբերակներ ունենք պատասխանելու համար»,-ասել է Զարիֆը:

Նա ընդգծել Է, որ Թեհրանը մտադիր չԷ նոր քայլեր անել ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ:

Հունվարի 20-ին Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել Էր, որ Թեհրանը հանձնառու Է մնում միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին եւ չհիմնավորված Է համարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) պահանջները իրանական կողմին:

Նա նաև հավելել Է, որ «Թեհրանի համար ԳՀՀԾ-ի շրջանակում կարևոր են հակառակ կողմի իրական գործողությունները, այլ ոչ թե մտադրությունների հռչակագրերը»:

Միջանկյալ նշենք, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը:

«Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, և այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Զարիֆը հայտարարել Է, որ Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը իրանական միջուկային գործարքի «մնացորդները ծախեցին» եվրոպական ավտոմոբիլների վրա` մաքսատուրքեր չսահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստման դիմաց: Նա ռազմավարական սխալ Է համարել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը:

«Եվրոպացիների` վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն և քաղաքական առումով ռազմավարական սխալ են»,- ասել Է նա: