Մոսկվան տրամաբանական և խելամիտ քայլ է համարում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակումը: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի առողջացմանը և վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանը», – նշել է նա։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է միջնորդական ջանքեր գործադրելու, այդ կարգավորման գործում դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին:
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է միջնորդական ջանքեր գործադրելու, այդ կարգավորման գործում դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։