Իսրայելի զինված ուժերը հունվարի 4-ին Հեզբոլլահին պատկանող անօդաչու թռչող սարք է խոցել։ Տեղեկությունը հաստատում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իսրայելի ՀՕՊ համակարգը խոցել է անօդաչու թռչող սարքը երկրի օդային տարածք մտնելիս։
«Իսրայելը շարունակելու է կանխել երկրի ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Հեզբոլլահը չի մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները։
Հատկանշական է, որ վերջին տարիներին կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են օդային տարածքի ներխուժման մեջ։ Հեզբոլլահը հայտարարել էր, որ թիրախավորելու էր իսրայելական բոլոր ինքնաթիռները, որոնք կխախտեն Լիբանանի օդային սահմանը, մինչդեռ Իսրայելն էլ իր հերթին է հայտարարել Հեզբոլլահին պատկանող ԱԹՍ-ների խոցման մասին։