Զերծ մնալով Ղազախստանում՝ որպես հերթական հետխորհրդային երկրում նաև բազմաթիվ օբյեկտիվ իրողությունների համադրությամբ ծավալվող ներքաղաքական գործընթացների գնահատականից, այնուամենայնիվ կարևոր է դրանց՝ Հայաստանի վրա հավանական տարատեսակ ազդեցության հնարավորությունների դիտարկումը։ Մասնավորապես՝
1. Ղազախստանյան զարգացումները(հատկապես հաշվի առնելով դրանց սոցիալ-տնտեսական հիմքերը) շղթայական էֆեկտով կարող են որոշակի տարածում ունենալ նաև այդ երկրի մի շարք հարևան կամ բարեկամ նույնաբնույթ վարչակարգերի վրա, որպես օրինակ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի նաև Թուրքիայի։
2. Ղազախստանյան իրադարձությունների հանգուցալուծման տարաբնույթ տարբերակները կարող են և՛ դրականորեն, և՛ բացասական կերպով ազդել Ռուսաստանի՝ գլոբալ և տարբեր տարածաշրջանաններում ունեցած դիրքերի վրա, այսինքն՝ կողմնակի էֆֆեկտով նաև Այսրկովկասի, հետևաբար նաև Հայաստանի, Արցախի և հայկական շահերի վրա։
3. Ղազախստանյան իրադարձությունները կարող են շահերի բախման նոր ակտիվ հարթակի վերածվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ դրանց հնարավոր հետևանքներով կամ արդյունքներով և այլն։ Հ.Գ. Հայաստանի նախագահության պայմաններում ՀԱՊԿ առարկայական արձագանքի դրական արդյունքն այն է, որ կարող է որպես դաշինքի գործունեության օրինակելի դեպք գնահատվել՝ նրա որևէ անդամի համար առաջացած սպառնալիքներին անդրադառնալու տեսանկյունից։
Արմեն Պետրոսյան