Եմենի ռազմաբազայի հրթռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 116-ի

725

Հունվարի 18-ին Եմենի Մարիբ նահանգի ռազմակայանի  հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվն այսօր հասել է 116-ի: Այս մասին տեղեկացնում է «France Press»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս թիվը դեռ վերջնական տվյալ չէ, որովհետև բազմաթիվ վիրավորներ գտնվում են շատ ծանր վիճակում:

Նշվում է, որ ռազմակայանի վրա հարձակվելիս կիրառվել են հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Հարվածներ են հասցվել ոչ միայն ռազմաբազայի, այլև հարակից մզկիթի ուղղությամբ, ինչի հետևանքով քիչ չեն նաև զոհված քաղաքացիական անձինք:

Այս պահին կատարվածի համար դեռ ոչ մի խմբակցություն պատասխանատվություն չի ստանձնել, սակայն Եմենի կառավարությունը և Սաուդյան Արաբիան մեղադրում են իրանամետ ապստամբ հուսիներին: