Site icon Region Monitor

Վրաստանում փետրվարի 4-ից կվերսկսվի խորհրդարանի արգելափակումը

«Պետական շենքերի արգելափակման հետ փետրվարի 4-ից կվերսկսվի նաև խորհրդարանի արգելափակումը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն:

Նրա խոսքով` իշխող թիմը մինչև ընտրություններ կհասնի փլուզված վիճակով:

««Վրացական երազանքը» պատրաստ չէ, որպեսզի այս երկրում անցկացվեն արդար ընտրություններ: Միակ բանը, որ նրանք հասկանում են, դա ուժն է, այդ իսկ պատճառով այս ուժը կօգտագործվի, և մենք նրանց ցույց կտանք ժողովրդի ցանկությունը: Արգելափակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանքը» չի կատարել իր խոստումը: Նրանք ունեն երկու տարբերակ՝ կամ պետք է զիջեն, կամ ընտրություններին գնան լրիվ փլուզված»,- հայտարարել է Գոցիրիձեն:

Նշենք, որ փետրվարի 4-ից մեկնարկում է Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը:

Exit mobile version