Միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) առաջարկությունն իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում ժամանակավոր համաձայնագրի ստորագրման վերաբերյալ չի մերժվել Թեհրանի կողմից: Այդ մասին, ինչպես հայտնել Է IRNA գործակալությունը, հունվարի 12-ին հայտարարել Է Մեջլիսի (Իրանի խորհրդարանի) Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Վահիդ Ջալալզադեն, տեղեկացնում է Արմենպրես-ը:
«Թեև Վիեննայի բանակցություններում Իրանի պատվիրակության առաջնահերթությունը ԳՀՀՊ-ի շուրջ մշտական համաձայնագրի հասնելն Է, մենք պետք Է խոստովանենք, որ ժամանակավոր համաձայնագիրը վնաս չի հասցնի բռնարգելքի վերացման ռազմավարական նախաձեռնությանը և ազգային շահերին»,- հայտարարել Է նա:
Պատգամավորի խոսքով՝ «հնգյակի» առաջադրած առաջարկությունը քննարկվում Է:
«Այդ գաղափարն Իրանը չի ընդունել, բայց նաև չի Էլ մերժել»,- ասել Է Ջալալզադեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: