Իրանցի պատգամավորը 3 մլն դոլարի չափով գլխագին է սահմանել Թրամփի համար

896

Իրանա-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը շարունակվում է պահպանվել: Քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյանները երկկողմանիորեն չեն դադարեցնում սպառնալից հայտարարությունները:

Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմեդ Համզան 3 մլն դոլարի չափով պարգևատրում է խոստացել այն մարդուն, որը կսպանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:  Այս մասին հայտնում է իրանական «ISNA» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի  փոխանցմամբ`Ահմեդ Համզան Իրանի Քերմանի նահանգից է, որտեղ ծնվել էր նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին:  

Իրանցի պատգամավորը ասել է, որ այդ գումարը պատրաստ է վճարել Քերմանի ժողովրդի անունից:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ամերիկյան օդուժը Բաղդադում սպանել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին։ Որպես պատասխան՝ Իրանը հունվարի 8-ի առավոտյան 15 բալիստիկ հրթիռ էր արձակել Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների ուղղությամբ, իսկ երկրի հոգևոր առաջնորդը հայտարարել էր․ «ԱՄՆ-ին ապտակ հասցրեցինք»։