Ասադը հայտնել է, որ Սիրիան ու Իրանը պետք է իրականացնեն նոր համատեղ ռազմավարական նախագծեր

499

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կոչ է արել զարգացնել Իրանի հետ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը։ Այս մասին նա ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ հանդիպմանը, ով պաշտոնական այցով գտնվում է Դամասկոսում:

«Սիրիային և Իրանին անհրաժեշտ են նոր համատեղ ռազմավարական նախագծեր, որոնք միմյանց կմիացնեն երկու երկրների գործարար շրջանակները», — հայտարարել է Ասադը:

Սիրիայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է խրախուսել ներդրումները տնտեսության պետական և մասնավոր հատվածներում՝ առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու համար:

Ղասեմին, ով գլխավորում է Դամասկոս ժամանած իրանական պատվիրակությունը, ընդգծել է երկկողմ  առևտրաշրջանառության ծավալների ավելացուման կարևորությունը, որը ըստ նրա՝ պետք է իրականացվի  ցամաքային և ջրային ճանապարհների և ուղիների  դյուրացման միջոցով:

Նրա խոսքերով՝ առաջիկայում քննարկվելու է երկու երկրների միջև թռիչքների ավելացման հարցը:

Իրանցի նախարարը մեկ անգամ ևս ընգծել է Սիրիայում կայունության պահպանման հարցի կարևորությունը պաշտոնական Թեհրանի համար: