Հունվարի 13-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 11 զինյալներ են սպանվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում:
Մարդու իրավունքների սիրիական դիտարանը տեղեկացնում է, որ ԻՊ-ի զինյալները տեղակայված են եղել Սիրիայի Բադիյա, Դեր Զոր և Հոմս նահանգներում, և նրանցից 11-ը սպանվել են Ռուսաստանի ԶՈՒ-ի ավիահարվածների արդյունքում, վիրավորվել՝ ևս 20-ը:
Հատկանշական է, որ դիտարանի հաղորդմամբ՝ ՌԴ ռազմաօդային ուժերը հունվար ամսի սկզբից Սիրիական անապատին 229 ավիահարվածներ է հասցրել: