Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հունվարի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի՝ վերջերս Ուկրաինա կատարած այցը»՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ներուկրաինական իրավիճակի կարգավորման հիմնախնդիրը:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները նաև մտքեր են փոխանակել Ղազախստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով առ այն, որ հաջողվել է օպերատիվ կերպով կայունացնել իրավիճակը՝ մասնավորապես շնորհիվ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության: