Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է թռիչքներ իրականացնել Սիրիա Ռուսաստանի և Հայաստանի տարածքով:
«Ղրիմն աշխատում է Սոչի, Անապա և Երևան քաղաքներով Սիրիայի հետ թռիչքներ սկսելու ուղղությամբ, և արդեն կա համակարգում, թե ինչպես դա անել»,- ասել է Ղրիմի ղեկավարը:
Ակսյոնովը Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Սամեր Ալ-Խալիլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Ղրիմը պատրաստակամ է զարգացնել առևտրային գործընկերության ծրագրեր Սիրիայի հետ:
Իր հերթին Ռուսաստանում Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը հայտարարել է, որ Ղրիմի նավահանգիստները կարող են Սիրիայի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման համար ծովային կարևոր ուղիներ դառնել: Նավահանգիստները բաց են դեպի Սիրիա ապրանքների արտահանման և ներկրման համար:
Նշենք, որ հունվարի 17-ին Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Սամեր Ալ-Խալիլի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Ղրիմ՝ կողմերի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու համար: