Կրեմլը ողջունում է Ուկրաինայի իրադրությունը կարգավորելու ուղղությամբ ցանկացած երկրի ջանքերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Անկարայի առաջարկը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկուն հրավիրվել է Թուրքիա՝ քննարկելու և կարգավորելու տարաձայնությունները։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունները չկատարելու հետ։ Եթե մեր թուրք գործընկերները կարող են ազդել ուկրաինացիների վրա և դրդել նրանց կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա դա կարելի է միայն ողջունել»,– ասել է Պեսկովը։