Իսրայելի Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա Իրանին իր դիրքրեն ամրապնդել Սիրիայում և այնտեղ հիմնել ռազմական բազաներ։
Կացը Իրանը դիտարկել է սպառնալիք ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար։
«Իրանի առաջնորդները երբեք չեն թաքցրել հրեական պետությունը վերացնելու իրենց մտադրությունը»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը։ Սպառնալիքի դեպքում Իսրայել Կացի խոսքերով իրենք պատրաստ են հարվածել Իրանին։