Իրանի չորրորդ կին դեսպանն իր դիվանագիտական առաքելությունը կանցկացնի Դանիայում

683

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է 13 նորանշանակ դեսպանների հետ, որոնց թվում է նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին:

Նկատենք, որ նորանշանակ դեսպանների թվում կա նաև մեկ կին դեսպան, որը Աֆսանե Նադիփուրն է: Նա իր դիվանագիտական առաքելությունը կանցկացնի Դանիայում:

Հասան Ռոհանիի նախագահության շրջանում նշանակվեց առաջին կին դեսպանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը: Մարզիե Աֆխամը նշանակվեց Մալայզիայում Իրանի դեսպան: Նրանից հետո Հոմեյրա Ռիգին նշանակվեց Բրունեյում, իսկ Ֆարուզանդե Վադիաթին՝ Ֆինլանդիայում Իրանի դեսպան: