Իսրայելը և Լիբանանը պատրաստակամություն են հայտնել շարունակել ծովային սահմանների շուրջ բանակցությունները:
Reuters-ի հաղորդմամբ՝ Լիբանանի նախագահ Միշել Աունը հունվարի 26-ին տեղեկացրել է, որ պարտաստ է շարունակել բանակցությունները:
Իսրայելի էներգետիկայի նախարար Կարին Էլհարարն իր հերթին հայտարարել է, որ հաջրոդ շաբաթ վերսկսվելու են բանակցությունները ծովային դեմարկացիայի շուրջ: Իսկ օրեր անց կկայանա իսրայելցի նախարարի հանդիպումը ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնի հետ: Հանդիպման օրակարգում լինելու է ծովային դեմարկացիայի խնդիրը:
Միջնորդավորված բանակցությունները Լիբանանի և Իսրայելի միջև սկսվել են 2020 թվականին, սակայն ընդհատվել են և հաջողություն չեն գրանցել: Պատճառը կողմերի միջև հակասությունն է, որը վերաբերում է Միջերկրական ծովի եռանկյունաձև հատվածին: Նշված վիճելի հատվածում հայտնաբերվել են բնական գազի պաշարներ: