28-04-2026 / 01:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի նշանակությունը Թուրքիայի կովկասյան նոր՝ միջանկյալ քաղաքական ուղեգծում

2022/02/01 11:44
Թուրքիա, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Արդեն շուրջ 1 տարի մեծ տարածաշրջանում նկատվում են իրավիճակի և մթնոլորտի որակական փոփոխության դրական միտումներ։ Ըստ էության, դրանք արձանագրվում են տարածաշրջանային գրեթե բոլոր հակամարտային օջախների շուրջ։ Այսինքն՝ պայմանական «արաբական գարնան» գործընթացների մեկնարկից շուրջ 1 տասնամյակ անց տարածաշրջանում հիմնականում փոխվում է եղած խորքային և նոր հիմնախնդիրների կարգավորման հետ կապված մոտեցումները՝ հակամարտայինից դեպի համագործակցային գծով։ Այս միտումներն ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ և գուցե կրում են ժամանակավոր բնույթ, քանի որ չի փոխվել տարածաշրջանային հիմնախնդիրներում բախվող շահերի հակոտնյա բնույթը. պարզապես առավելագույնս սպառվել են հակամարտային մոտեցմամբ դրանց իրացման քաղաքական, աշխարհաքաղաքական և տնտեսական հնարավորությունները։

Նման փոփոխություններ արձանագրվում են նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ 2020թ.-ն, ըստ էության դարձավ գագաթնակետը Թուրքիայի ռևիզիոնիստական և ռազմատենչ քաղաքականության, որի դրսևորման վերջին օջախն Այսրկովկասն էր՝ ի դեմս արցախյան 44-օրյա պատերազմի։ Մինչ այդ Անկարան հասցրել էր առավելագույնս ամրապնդվել Հյուսիսային Աֆրիկայում՝ Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Պարսից ծոցում՝ Կատարում, սահմանակից արաբական երկրներում (Սիրիա, Իրաք), Պաղեստինում և այլն։ Միով բանիվ՝ նախկին մոտեցմամբ արտաքին քաղաքական հաջողություններ արձանագրելու հնարավորություններն իջել էին զրոյական մակարդակի։

Վերոնշյալի համատեքստում արդեն փափուկ ուժի կիրառման միջոցով Այսրկովկասում ամրապնդվելու Անկարայի քաղաքական ուղեգծի շրջանակներում պետք է դիտարկել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այն, բացի երկկողմ բնույթից, ըստ էության, կարևորագույն բաղադրիչ է նաև «3+3» ձևաչափի միջոցով տարածաշրջանում ամրապնդվելու թուրքական նոր միջանկյալ ուղեգծի։

Հետևաբար, վերոնշյալը մեծացնում է նաև Երևանի մանևրի հնարավորությունները Անկարայի հետ «հավասարը հավասարի հետ» սկզբունքով երկխոսելու գործընթացում։ Այսինքն՝ եթե չստացվի Հայաստանի հետ երկխոսությունը, փաստացի Թուրքիան կձախողի Այսրկովկասում լիարժեք ամրապնդվելու քաղաքական ուղեգիծը։ Քանի որ Ադրբեջանում և Վրաստանում թուրքական ազդեցությունը հասել է առավելագույնի՝ խորացման դինամիկ միտումներով, իսկ Հայաստանում այն զրոյական մակարդակում է։ Բացի այդ, ներկա պայմաններում բացառապես Հայաստանի դիրքորոշումից է կախված թյուրքական հեղինակման արդեն «3+2» ձևաչափի հետագա կենսունակությունը, քանի որ Վրաստանը հրաժարվել է դրան մասնակցությունից։

Նաև Այսրկովկասում արձանագրվող վերոնշյալ միտումները միանշանակորեն ձեռնտու են Արևմուտքին, բայց հակասում են Ռուսաստանի և Իրանի շահերին, քանի որ Անկարայի դիրքերի ամրապնդումը մինշանակորեն տեղի է ունենալու նրանց հաշվին։ Հետևաբար, նման բազմաշերտ շահերի բախման տիրույթում Երևանի համար օրակարգային խնդիր է զգույշ, լայնախոհ, հեռատես գործելու անհրաժեշտությունը։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Բաղդադի մոտակայքում ԱԹՍ է ընկել

Հաջորդ Lուրը

Բայդենը մտադիր է Կատարին ճանաչել որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակից

Այլ Լուրեր

Ժամանց

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Հայաստան

Հայաստանը Վրաստանի քաղաքացիություն ստացողների հնգյակում է

27/04/2026
ԱՄՆ

Փաշինյանը զորակցություն է հայտնել Թրամփին

27/04/2026
Հաջորդ Lուրը

Բայդենը մտադիր է Կատարին ճանաչել որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

27/04/2026

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)