Հունվարի 31-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հայտարարել Է, որ Իրանի հետ բանակցությունները իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու շուրջ գտնվում են եզրափակիչ փուլում և վերջնական համաձայնագրի հասնելը օրերի հարց է:
«ՄԵնք այժմ գտնվում ենք եզրափակիչ հատվածում: Ինչպես մենք արդեն ասել ենք, դրանք (բանակցությունները) չեն կարող հավերժ շարունակվել: Դա ո՛չ կանխագուշակում Է, ո՛չ սպառնալիք և ո՛չ Էլ արհեստականորեն սահմանված ժամկետ: Դա ընդամենը պահանջ Է, որը մենք հասցրել ենք Իրանին և «5+1» խմբի բոլոր անդամներին»,- հեռախոսային ճեպազրույցի ընթացքում ասել Է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ իրանական միջուկային գործարքի պայմանների կատարմանը կողմերի վերադարձին մնում Է ոչ ավելի, քան մի քանի շաբաթ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել Է, որ Թեհրանին անհրաժեշտ Է քաղաքական որոշում ընդունել, թե արդյոք նա մտադիր Է վերադառնալ ԳՀՀԾ-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: