Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

367

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով փետրվարի 1-ին մեկնել է Թուրքիա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հասանովին նախագահական նստավայրում ընդունել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։