Ակնկալվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը գրավոր թույլտվություն է տվել Եգիպտոսին Սիրիայի տարածքով գազ մատակարարել Լիբանանին առաջիկա օրերին: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի չեղարկել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ, սակայն ողջունում է «տարածաշրջանային ջանքերը՝ աջակցելու Լիբանանին հաղթահարել էներգետիկ ճգնաժամը և դրա հետևանքները»:
Նշենք, որ Եգիպտոսը վերջին ամիսներին փորձում է աջակցել Լիբանանին լուծել տնտեսական ճգնաժամը: Հետևաբար գազի մատակարարումը պետք է իրականացնել Հորդանանի կամ Սիրիայի տարածքով: Սակայն Եգիպտոսն իր հերթին ցանկանում է վստահ լինել, որ պատժամիջոցների չի ենթարկվելու՝ համաձայն «Կեսարի ակտի» («Սիրիայի քաղաքացիական պաշտպանության Կեսարի ակտն» ընդունվել է 2019 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ըստ որի՝ պատժամիջոցներ են կիրառվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի նկատմամբ): Հետևաբար, այս համատեքստում Սիրիան իր տարածքով դեպի Լիբանան գազի մատակարարումից գումար չի ստանալու: Դիվանագիտական աղբյուրը պնդում է, որ Սիրիան համաձայնել է մասնակցել այս նախաձեռնությանը՝ արաբական պետությունների հետ հարաբերությունների կարգավորման նպատակով: