Փետրվարի 2-ին Իրաքի Մախմուր քաղաքում 8 քաղաքացիներ են սպանվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով: Այս մասին հաղորդում է քրդական RUDAW լրատվական կայքը:
Կայքը մանրամասնել է, որ թուրքական ԶՈՒ-ն վեց ավիահարվածներ է հասցրել Նինվե նահանգի Մախմուր քաղաքին: Սպանվել են 8 քաղաքացիներ, վիրավորվել՝ ևս 17-ը: Կայքի տեղեկություններով՝ տուժածների շարքում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:
Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ավիահարվածներ է հասցրել՝ Իրաքի հյուսիսում թիրախավորելով Սինջար լեռը, իսկ Սիրիայում՝ Ալ-Մալիքիյիա քաղաքը: Թուրքական ռազմական գործողությունների թիրախում են եղել Քուրդիստանի բանվորական կուսակցությունը՝ Հյուսիսային Իրաքում, իսկ «Սիրիայի դեմոկրատական ուժերը»՝ Սիրիայում։
Նախարարությունը հավելել է, որ ռմբակոծվել են վերոնշյալ ուժերիn պատկանող ապաստարանները, թունելները, զինամթերքի պահեստները, ռազմաբազաները և ուսումնական ճամբարներ։