Իրանի ԱԳՆ հայտարարությունը՝ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ

1801

Իրանի ԱԳՆ հայտարարությունը՝ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ

Իրանի ԱԳ նախարարությունը Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
Պաշտոնական Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների առնչությամբ՝ վերահաստատելով իր դիրքորոշումը, որ Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և իր զորամիավորումները դուրս բերի Սիրիայի տարածքից:
Հիշեցնենք, որ մինչ հարձակումը՝ հոկտեմբերի 8-ին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս հանդես էր եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Թուրքիայի գործողությունները ոչ միայն չեն փարատի անվտանգության հարցում Անկարայի ունեցած մտահոգությունները, այլև դրանք կհանգեցնեն մարդային և նյութական կորուստների:
Ռազմական գործողություններ սկսելու օրն Իրանի նախագահ Հ. Ռոհանին Թուրքիային կոչ էր արել վերանայել իր որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ Անկարան անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու համար ճիշտ ճանապարհ չի ընտրել:
Հոկտեմբերի 9-ի գիշերն էլ իրանական լրատվական գործակալությունները տեղեկատվություն հրապարակեցին, որ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու պատճառով Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի՝ նախօրոք ծրագրված այցը Թուրքիա, չեղյալ է հայտարարվել: