Ալիևը չի մասնակցի Իսրայելում կայանալիք Հոլոքոստի համաշխարհային ֆորումին

848

Հունվարի 23-ին Իսրայելում կանցկացվի Հոլոքոստի երրորդ համաշխարհային ֆորումը: Ֆորումին մասնակցելու են աշխարհի առաջատար երկրների ղեկավարները: Մասնավորապես, Իսրայել կմեկնեն Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի և այլ երկրների փոխնախագահները:

Ադրբեջանը կներկայացվի խորհրդարանի խոսնակի մակարդակով։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ֆորումին։

Իսրայելական մամուլի հաղորդմամբ՝ միջոցառումը նվիրված է Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին:

Այդ կապակցությամբ Երուսաղեմում ձեռնարկվել են ուժեղացված անվտանգության միջոցառումներ: