Բելառուսը ծրագրում է 200 զինվորներ ուղարկել Սիրիա՝ ռուսական զինված ուժերին աջակցելու համար։ Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության հրապարակած փաստաթղթում։
Ռուսաստանի և նրա դաշնակից Բելառուսի միջև համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ բելառուսական ուժերը «մարդասիրական աջակցություն» են ցուցաբերելու Սիրիայի մարտական շրջաններից դուրս գտնվող բնակչությանը։
Ընդգծվում է, որ Սիրիայում բելառուսական ուժերի տեղակայումն արտացոլում է երկու հարևան և դաշնակից երկրների միջև ավելի ամուր և պաշտպանական հարաբերությունների բնույթը։
Նշենք, որ 2015 թվականից Ռուսաստանը ռազմական արշավ է սկսել Սիրիայում, որը համակարգել է Իրանի հետ՝ աջակցելու Բաշար Ալ-Ասադի կառավարությանը՝ վերականգնել վերահսկողությունը երկրի մեծ մասի նկատմամբ քաղաքացիական պատերազմից հետո։